1975 թվականի քարտեզը լավագույն իրավական հիմքն է․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց, թե ի՞նչ տեսակետ ունի հայկական կողմը Ադրբեջանի ԱԳՆ-ի այսօրվա տարածած հայտարարության մասին, թե «որևէ համաձայնություն ձեռք չի բերվել որևէ քարտեզի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»:

«Ես չեմ սիրում մեկնաբանել արտգործնախարարությունների հայտարարությունները, մենք անհրաժեշտության դեպքում հանդես կգանք մեկնաբանությամբ։ Բայց կարծեմ հայտարարությունը, որը դուք նշում եք, մի փոքր այլ դիրքորոշում է արտահայտում, քան այն, ինչ ձեր կուսակցական ընկերոջ պատկերացմամբ պետք է լիներ։
Վստահություն կար, որ 1975 թվականի քարտեզն աջակցություն է ստանում և առաջ է մղվում հենց Ադրբեջանի կողմից, մինչդեռ հայտարարությունը, որը քիչ առաջ եղել է, այդքան էլ այդ մասին չէ։
Ես ուզում եմ կրկնել այն, ինչ ասում էի․ մեզ անհրաժեշտ է գտնել այն փաստաթուղթը, որն իրավական առումով հնարավորինս անխոցելի է, այն առումով, որ ընդունված է ԽՍՀՄ իրավասու մարմնի կողմից և վավերացված է Ադրբեջանի և Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետության իրավասու մարմինների կողմից և որով սահմանվել են մեր սահմանները։ Եվ, ահա, ամենաթարմ փաստաթուղթը, մեր համոզմամբ, 1975 թվականի քարտեզն է»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Արտգործնախարարի խոսքով՝ Ալմաթիի հռչակագիրն ու 1975 թվականի քարտեզն այն փաստաթղթերն են, որոնցով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև սահմանները ֆիքսվել են, դարձել միջպետական սահմաններ։

Մանրամասները՝ տեսանյութում։