«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտարարել է, որ մայիսի 25-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում անցկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին, ժամը 21:08-ի դրությամբ, մասնակցել է շուրջ 7700 մարդ։ Մասնակիցների հաշվարկն իրականացվել է աերոնկարահանման և անհատական հաշվարկի մեթոդով։ «Այսօր՝ մայիսի 25-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում ժամը 20:00-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի …

