Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Իսրայելի պաշտպանության ուժերը կարող են դադարեցնել առաջխաղացումը հարավային Լիբանանում՝ ԱՄՆ-Իրան համաձայնագրի լույսի ներքո, սակայն անվտանգության գոտուց զորքը դուրս բերելու ծրագրեր չկան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Իսրայելի պետական ​​Kan հեռարձակողը։

«Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնագրի շրջանակներում ՑԱԽԱԼ-ը պատրաստվում է հնարավորությանը, որ քաղաքական ղեկավարությունը կհրամայի դադարեցնել հարավային Լիբանանում ցամաքային առաջխաղացումը։ Իրականում, սրանք կարող են լինել վերջին օրերը, երբ ՑԱԽԱԼ-ը ուժ կիրառելու հնարավորություն ունի` Լիբանանում նոր տարածքներ գրավելու համար», – հաղորդել է պետական ​​հեռարձակողը։

Ըստ Kan-ի՝ Իսրայելը պատրաստվում է կրճատել Լիբանանի խորքում հարձակումները՝ ԱՄՆ-Իրան համաձայնագրին «չվնասելու» համար։ Միևնույն ժամանակ, Իսրայելի անվտանգության աղբյուրները հայտնել են, որ ՑԱԽԱԼ-ը չի դուրս բերի զորքերը հարավային Լիբանանի անվտանգության գոտուց՝ որպես Իրանի հետ համաձայնագրի մաս։ Նրանք նշել են, որ այս հարցը կքննարկվի լիբանանցիների հետ մեկուկես շաբաթից ԱՄՆ-ում նախատեսված ուղիղ բանակցությունների ժամանակ։