Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` (ԱՆԻՖ) «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը Յունիվերսալ Քլոզերս ՓԲԸ (Universal Closures CJSC) ընկերության հետ համատեղ ներդրումներ կիրականացնեն շշերի կափարիչների արտադրության գործարանի ընդլայնման նպատակով։ Ոլորտում տարիների փորձ ունեցող Յունիվերսալ Քլոզերս ընկերությունն արտադրում է կափարիչներ և մատակարարում տեղական ու տարածաշրջանային այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Կոկա Կոլան, Բջնին, Բայկալը, Տասսայը (Ղազախստան) եւ այլն․ տեղեկացնում են ԱՆԻՖ-ից։ …

