Արցախի ՊԵԿ-ն արձանագրել է հաստատված գներից բարձր գներով ապրանքների իրացման 8 դեպք

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների՝ Արցախի ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ ապրանքների շրջանառության, այդ թվում՝ իրացման գների ձևավորման հատուկ կարգի դրույթների խախտումները բացահայտելու և կանխելու նպատակով Արցախի Հանրապետության պետական նախարարի հանձնարարությամբ պետական եկամուտների կոմիտեի կողմից մանրածախ վաճառքի կետերում իրականացվում են ուժեղացված հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում հունիսի 14-ին 8 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրվել են հաստատված գներից բարձր գներով ապրանքների իրացման դեպքեր։

«Կոմիտեն իրազեկում է, որ հետևողականորեն շարունակելու է հսկողական աշխատանքները, և կրկին հորդորում բոլոր տնտեսավարող սուբյեկտներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան։ Լայն սպառման ապրանքատեսակների՝ հաստատված գներից բարձր գներով իրացման կամ իրացվող ապրանքատեսակների վրա գնապիտակների բացակայության ցանկացած դեպք արձանագրվելու պարագայում խախտումներ թույլ տված տնտեսավարող սուբյեկտները կենթարկվեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության»,- ասված է հաղորդագրության մեջ: