Ադրբեջանը փորձում է խաթարել մի ծրագիր, որը նպաստում է ՀՀ տնտեսական զարգացմանը․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գաղտնիք չէ, որ բանակցությունների, ընդ որում ոչ միայն խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին զուգահեռ, Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել բանակցությունների ընթացքը և ի վերջո Հայաստանին պարտադրել այն ուղությունները, որոնք ըստ երևույթին միայն իր համար են ցանկալի: Այս մասին այսօր ԱԺ-ում նշեց ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

«Սա առաջին դրսևորումը չէ, վստահ եմ՝ նաև վերջին դրսևորումը չէ: Այլ հարց, որ այսպիսի վարքագծի նկատմամբ և՛ մենք, և՛ միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվի. կամ մենք բանակցում ենք բարի կամքով՝ գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ, կամ, եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար առնվազն անընդունելի է: Հուսով ենք, որ նաև միջազգային հանրության համար է անընդունելի»,-ասաց  Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, միջազգային հանրությունն էլ այս գործում պետք է դերակատարում ունենա: Անդրադառնալով Երասխի ուղղությամբ ադրբեջանական հերթական ագրեսիային՝ Միրզոյանն ասաց, թե այդ դեպքով նոր նրբերանգ կա․ այնտեղ գործարան է կառուցվում, որը նպաստելու է ՀՀ տնտեսական զարգացմանը։

«Եվ ահա, Ադրբեջանը նախ կեղծ բնապահպանական մեղադրանքներով հանդես եկավ, որից հետո հնչեց հայկական հերքում: հայկական կողմի այս հայտարարությունից հետո Ադրբեջանական կողմը փորձում է պարզապես կրկին  ուժի գործադրմամբ խափանել այս դեպքում այս ծրագիրը: Սա ոչ միայն ոտնձգություն է Հայաստանի սահմանների նկատմամբ, ոչ միայն հրադֆադարի խախտում է, այլ նաեւ զուտ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով, կեղծ հիմնավորում տակը դնելով , խաթարել միծրագիր, որը կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը»,-ընդգծեց նախարարը:

Արարատ Միրզոյանը հավելեց, որ բազմիցս Ադրբեջանի ղեկավարությունը այլ դերակատարների ներկայությամբ ստանձնել է  հավելյալ պարտավորություն՝ չդիմել ուժի կիրառման։ «Այսօր Երասխի այդ հատված մեկնել է  ԵՄ մշտադիտարկման առաքելությունը։ Վաղը մեր հրավերով, այնտեղ ներկա կգտնվեն նաև Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Եվ այս հարցն, անշուշտ, կպահենք նրանց ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։