Իտալիան վերջին հրաժեշտն է տվել Սիլվիո Բեռլուսկոնիին

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Իտալիայում վերջին հրաժեշտն են տվել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, գրում է BBC-ն։

Միլանի արքեպիսկոպոսը ղեկավարել է Բեռլուսկոնիի պետական հուղարկավորության արարողությունը քաղաքի մայր տաճարում։ Իտալիայում ազգային սգո օր է հայտարարված։

Տաճարից դուրս գտնվող հրապարակը լի է եղել հազարավոր մարդկանցով, որոնք ծածանել են  Միլան ֆուտբոլային ակումբրի դրոշները՝ ծափահարելով և վանկարկելով. «Սիլվիոն միշտ կլինի մեր նախագահը»:

Նման հարգանքի տուրքն աննախադեպ է նախկին վարչապետի համար։ Պետական հուղարկավորությունն արտոնություն է, որը սովորաբար վերապահված է պապերին, պատերազմի հերոսներին և ծառայող նախարարներին:

Միլանը քաղաք է, որը խորապես կապված է Սիլվիո Բեռլուսկոնիի հետ. այստեղ է նա ծնվել և այստեղ սկսել իր կարիերան՝ վաճառելով փոշեկուլներ:

Կենդանության օրոք Բեռլուսկոնին կառուցել է հսկայական կայսրություն, որը ներառում էր մեդիա, անշարժ գույք, ֆինանսական հաստատություններ, կինո և սպորտ, ինչպես նաև հզոր քաղաքական կուսակցություն, որն Իտալիայի ներկայիս կառավարության մաս է կազմում: Նա Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկն էր։ Forbes-ի տվյալներով՝ Բեռլուսկոնիի բիզնես ակտիվները կազմում են մոտ 6 միլիարդ եվրո:

Հիշեցնենք, որ Սիլվիո Բեռլուսկոնին մահացել է հունիսի 12-ին՝ 86 տարեկանում։ Նա առաջին անգամ Իտալիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է 1994 թվականին և մինչև 2011-ը ղեկավարել չորս կառավարություն։

Էմմա Չոբանյան