Պիտի գնամ բոլոր փայերս ուզեմ․ Տիգրան Ավինյանը՝ բիզնեսներում իր ներգրավվածության և ընտրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
13.12.2024 | 11:25
Նավթի գները նվազել են
13.12.2024 | 11:12
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
13.12.2024 | 11:11
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
13.12.2024 | 10:58
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին բախվել է 3 մեքենա․ կան տուժածներ
13.12.2024 | 10:43
Ցածր տեսանելիության պատճառով «Զվարթնոց»-ում հնարավոր չի եղել վայրէջք կատարել․ խոսնակ
13.12.2024 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 13-ի դրությամբ
13.12.2024 | 10:26
Շիրակի մարզպետի պաշտոնում վարչապետը կառաջադրի Դավիթ Առուշանյանի թեկնածությունը
13.12.2024 | 10:12
Փաշինյանը ստորագրել է Սարիկ Մինասյանին Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու որոշումը
13.12.2024 | 10:08
Ցեղասպանության վաղ նախազգուշացման և արձագանքման միջազգային մեխանիզմների ամրապնդումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Երևանի փոխքաղաքապետ, ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ

Երևանում փոշու պարունակությունը, հունիսի 2-7-ի դրությամբ, գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն, Շենգավիթ, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում։ Դուք պարբերաբար գործակարգավարական նիստերում հանձնարարականներ եք տալիս, բայց օդի որակի փոփոխություն չի արձանագրվում ինչո՞ւ։

-Այդտեղ, կարծում եմ, մի մեծ թերհասկացվածություն կա, որովհետև իրականում օդի չափիչ սարքերը, որ Երևանի քաղաքապետարանն ունի և, մասնավորապես, մեր բնապահպանության վարչությունն ամեն 10 րոպեն մեկ այդ սարքերից տվյալներ է ստանում, չեն վկայում այն մասին, որ իրականում Երևանում օդի աղտոտվածությունն առողջությանը վտանգավորության մակարդակի է հասել։ Մենք, վստահաբար, ունենք փոշու խնդիր և, մասնավորապես, այն սարքերը, որոնք տեղադրված են շինհրապարակների մոտ, պարբերաբար արձանագրում են լավ օդի որակից դեպի բավարար օդի որակի փոփոխություն ակտիվ շինաշխատանքների ժամանակ, և հենց այդ նպատակով էլ մենք համալիր ծրագիր ենք իրականացնում Երևանում նմանատիպ սարքերի տեղադրման, ինչպես նաև այդ սարքերի ցուցիչների հետ փոշի հարուցողներին տուգանելու նոր համակարգի ներդրման մասին։ Սա է լինելու ընդհանուր տրամաբանությունը․ եթե սահմանաչափերը անցնեն, համապատասխան շինարարը կտուգանվի։

-Խոսեցինք մաքուր օդից, չենք կարող չանդրադառնալ դրա համար կենսական կարևորություն ունեցող գործոնի՝ մայրաքաղաքի կանաչապատմանը։ Երևանի քաղաքապետարանն ի՞նչ է անում կանաչ տարածքների ավելացման համար, ոչ թե, օրինակ, տնկվում են ծառեր, թփեր, որոնք կարճ ժամանակ անց չորանում են։

-Երևանի քաղաքապետարանը վերջին շրջանում, ինձ թվում է, մեծ ծավալներով, աննախադեպ աշխատանք է արել կանաչապատման ուղղությամբ, մենք ոչ միայն բարեկարգում ենք այգիները, այլև անտառներ ենք տնկում։ Ամենախոշոր ծրագիրը, որ իրականացնելու ենք, լինելու է մոտ 200 հա-ից ավելի կանաչապատման տարածք Դալմայի այգիներում, որտեղ կտրականապես թույլ չենք տալիս շինություն ավելանա, և այդ հատվածը նախատեսված է լինելու մեծ կանաչապատ այգի ունենալու համար։

Պարո՛ն Ավինյան, Դուք եզակի գործիչ եք՝ 2018-ի քաղաքապետի ընտրությունների ժամանակ չեք եղել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում, այսինքն՝ երևանցիները չեն տեսել Ձեր անունը, երբ ընտրել են «Իմ քայլը» դաշինքը։ Երևանը կառավարվում է ընտրովի մարմնի կողմից, Երևանի քաղաքապետն ընտրվում է ավագանու կազմից, բայց այսօր դե ֆակտո Դուք եք իրականացնում քաղաքապետի գործառույթները, Դուք եք նստում քաղաքապետի համար նախատեսված աթոռին, դուք եք կառավարում քաղաքը սա ունիկալ երևույթ է, երբ ընտրովի մարմին ունեցող համայնքը ղեկավարում է մի մարդ, որը չի ընտրվել։ Այդպիսով չե՞ք արժեզրկում Երևանի կառավարման համակարգը՝ որպես ինստիտուտ։

-2018 թվականին ես եղել եմ ՀՀ փոխվարչապետ՝ նշանակված նույն քաղաքական թիմի կողմից և, այդ ժամանակ ես իրականացրել եմ այն պարտականությունները, որոնք պիտի իրականացնեի, եղել եմ պարետ և այդպես շարունակ։ Հետագայում ես նշանակվել եմ Երևանի փոխքաղաքապետ, և այն, ինչի մասին Դուք խոսում եք, նույնպես Երևանի ավագանին է ընտրում, նշանակում և հաստատում անձանց փոխքաղաքապետի պաշտոնին․ Երևանի ավագանին հաստատել է ինձ որպես Երևանի փոխքաղաքապետ։ Մնացյալ մեկնաբանություններն էլի թողնում եմ Ձեզ, իրականում այդտեղ էլ շատ մեծ ասելիք չկա, որովհետև ընդամենը կա դերերի բաշխում, և կան ավագանու նիստեր, որոնք վարում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, կան գործակարգավարականներ, որոնք վարում եմ ես, կան ոլորտներ, որոնք համակարգում են Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը, Ստեփան Մաչյանը, և ամեն մեկն իր աշխատանքն է անում։ Ես հուսով եմ, որ մենք մեր աշխատանքը վատ չենք անում։

-Իմ հարցի էությունն այն է, որ Ձեզ, որպես Երևանի ավագանու անդամի, քաղաքացին չի ընտրել, ընտրել է որպես քաղաքական թիմի մաս։

-Մնացյալ բոլոր փոխքաղաքապետերին Երևանի ավագանու կազմում տեսե՞լ եք, իրենցից առաջ բոլոր փոխքաղաքապետերը եղե՞լ են ավագանու կազմում։ Ո՛չ, չեն եղել։

-Բայց իրենք չեն կառավարում քաղաքը և, ի տարբերություն նրանց, Դուք հավակնում եք դառնալ քաղաքապետ։

-Ես, այնուամենայնիվ, երբևէ իմ լիազորություններից դուրս որևէ պաշտոնում չեմ գործել և չեմ էլ պատրաստվում։ Այո՛, կա այդ տարբերությունը, ես ապագայում լինելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու։

Այն, որ Դուք իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն եք, 2022-ի ապրիլին մեզ ասել էր կուսակցության հանրային կապերի համակարգողը։ 2022 թվականի օգոստոսի 17-ին՝ տևական դադարից հետո, շատ անսպասելի Դուք հայտնվեցիք ողբերգության վայրում՝ «Սուրմալու»-ում և առաջին անգամ ինքներդ հաստատեցիք, որ այո՛, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն եք։ ՔՊ-ն առաջադրեց Ձեր թեկնածությունն այն դեպքում, երբ Դուք 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, լինելով ՔՊ վարչության անդամ, չաջակցեցիք Ձեր թիմին, պարզաբանեցիք, թե նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններ են եղել։ Ի՞նչ տարաձայնությունների մասին էր խոսքը, ո՞վքեր էին ընդգրկված ցուցակում, որ չէին համապատասխանում ձեր թիմի որդեգրած արժեքներին։ Այդ ժամանակ, օրինակ, շրջանառվեցին մի քանի անուններ՝ Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան։  

-Ես այս հարցին բազմաթիվ անգամներ պատասխանել եմ, ինչպես նաև այդ ժամանակ շատ մանրամասն իմ դիրքորոշման մասին հայտնել եմ։ Իրականում, այո՛, ես այն ժամանակ խնդիրներ տեսել եմ, և այդ ռիսկերը երբևէ չեն կորում, այսինքն՝ այդ պայքարը պոտենցիալ հավասարակշռությունը պահելու, որպեսզի մենք չունենանք համակարգային խնդիր քաղաքական դաշտում, չունենանք բիզնեսի և քաղաքականության սերտաճում, շարունակաբար ունենալու ենք։ Այն ժամանակվա տարաձայնությունների մասին՝ այո՛, մենք մի թիմ ենք և կարող ենք ունենալ տարբեր հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ, բայց, այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ հիմնական ուղղություններում, մեր առաքելության մեջ մենք տարաձայնություններ ունենք։ Հիմա տարաձայնություններ չկան։

-«Այնուհանդերձ, համոզված եմ, որ բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը մնալու է մեր թիմի անբեկանելի սկզբունքը, իսկ հնարավոր ռիսկերը կառավարվելու են» փոխվարչապետի պաշտոնից հեռանալիս գրել էիք Ձեր տեքստում։ Ի՞նչ եք կարծում՝ Ձեր թիմին հաջողվե՞ց դա։

-Այո՛, ես կարծում եմ՝ այս փուլում այդ ռիսկերը հաջողվել է կառավարել, և կրկին ասեմ՝ այդ վտանգը միշտ կա, բոլոր քաղաքական իշխանությունները, որոնք ժողովրդավարության, արդարության սկզբունքներով են առաջնորդվում, միշտ ունենալու են նման ռիսկեր, բայց ես կարծում եմ՝ մեր թիմին հաջողվել է կառավարել դրանք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան