Աքսորվել և կյանքից զրկվել էին՝ հանուն անկախ Հայաստանի․ Բռնադատվածների օրը՝ կիսադատարկ հուշահամալիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
Բոլորը

«Ազգային միացյալ» կուսակցության նախկին անդամ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն այսօր ժպիտով է հիշում 1970-80 ական թվականները։ Խորհրդային տարիներին իր հայացքների համար կալանավորվել, ապա դատապարտվել և աքսորվել է Սովետական Հայաստանից։

Խորհրդային բանտերում բռնությունը սովորական երևույթ էր՝ պատմում է Հարությունյանը՝ նկատելով, որ այլախոհական հայացքների համար կալանավորվելն արդեն իսկ ամենամեծ և ամենածանր բռնությունն է մարդու նկատմամբ։

Այսօր ոչ միայն Վարդան Հարությունյանը, այլև ավագ սերնդի այլ ներկայացուցիչներ վերհիշում են խորհրդային ծանր անցյալը․ հունիսի 14-ը Բռնադատվածների հիշատակի օրն է։ 1949 թվականին մեկ գիշերում Հարավային Կովկասից և մերձսևծովյան շրջաններից «Волна»՝ «Ալիք» օպերացիայի շրջանակում Սիբիր աքսորվեց մոտ 19․000 հայ։ Միայն Հայաստանից աքսորվածների թիվը 13․000 էր։ Նրանցից շատերը ցեղասպանությունը վերապրածներ էին, որոնց խորհրդային իշխանությունները դաա որպես վտանգ էին դիտարկում՝ հաշվի առնելով Օսմանյան կայսրության նախկին քաղաքացի լինելը։

1949-ի հունիսի 14-ին տեղի ունեցավ էթնիկ հայերի ամենամասշտաբային տեղահանությունը։ 57 տարի անց՝ 2006 թվականից այս օրը «Հայաստանի տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրվեց որպես Բռնադատվածների հիշատակի օր։ Ամեն տարի այս օրը բռնի կերպով աքսորված մարդիկ կամ նրանց հարազատները հիշատակի միջոցառում են անցկացնում։

Այս տարի օրը փորձել են նշանավորել Քրեական խոսվածքի բացատրական բառարան հրատարակելով․ Գևորգ Տեր-Գաբրիելյանը բացատրում է՝ այս բարքերը դեռևս խորհրդային այդ շրջանից են եկել և արմատացել մեր մշակույթում։

2008 թվականին Երևանում բացվեց խորհրդային տարիներին բռնադատվածների հուշահամալիր։ Այս օրը բռնադատվածները կամ նրանց ժառանգները սովորաբար գալիս են հուշահամալիր, ծաղիկներ խոնարհում և միջոցառումներ կազմակերպում։ Տարիների ընթացքում, սակայն, նրանց թիվը գնալով պակասում է։ Ո՛չ նախկինում, ո՛չ հիմա նրանք պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում՝ ասում է Վարդան Հարությունյանը։

Թեև Հայաստանում բռնադատվածների մասին օրենքը գործում է, իսկ տարիների ընթացքում փոփոխությունների է ենթարկվել, սակայն բռնադատվածներին ու նրանց ժառանգներին վերաբերող արտոնությունները գնալով նվազել են։ Ոչ մի այլ արտոնությունից ժառանգները չեն օգտվել, եղել է միանվագ աջակցություն 12․000 դրամի չափով, դեղորայքի տրամադրում, միայն մետրոյից ու տրոլեյբուսից անվճար օգտվելու հնարավորություն։

Նախորդ տարի Հայաստանում կրկին շրջանառության մեջ դրվեց «Բռնադատվածի և բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների և սոցիալական պաշտպանության մասին» օրենսդրական նախաձեռնությունը։ Դրա նպատակն էր ինչպես խորհրդային կարգերի ժամանակաշրջանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո քաղաքական հայացքների համար բռնաճնշումների դատապարտումը, բռնադատված անձանց իրավունքների վերականգնումը և նրանց բարոյական ու սոցիալական աջակցություն ցուցաբերումը: Նախագիծը, որը շրջանառության մեջ էր դրվել նաև 2019 թվականին, այդպես էլ օրենքի ուժ չի ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան