Բաքուն հույս ուներ՝ ՀՀ-ին «Զանգեզուրի միջանցքում» կարգավորումներ կպարտադրի․ հաշվի չեն առել՝ ՀՀ դիրքորոշումն այդ հարցում կոշտացել է․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, Սոթք, Տրետուք, մի քանի անգամ անընդմեջ՝ Երասխ, նաև՝ Արցախում հրադադարի խախտումներ Բաքվի կողմից։ Նման տեղեկատվությամբ Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների հաղորդագրությունները կրկին ամենօրյա բնույթ են կրում։ Ի՞նչ նպատակներ է հետապնդում Բաքուն։  

-Բաքուն վերջին մեկ-երկու տարվա ընթացքում անընդհատ օգտագործում է այս ռազմական ճնշման գործիքակազմը՝ բանակցային գործընթացում ինչ-որ զիջումներ կորզելու համար։ Այս փուլում կարելի է ենթադրել, որ ընթացող բանակցությունների ֆոնին ևս փորձ է կատարվում ՀՀ-ի վրա ճնշում գործադրել։ Եթե խոսում ենք Լեռնային Ղարաբաղի մասին, ապա այնտեղ հստակ օրակարգեր ունեն, հստակ նպատակներ են հետապնդում։ Տեսնում ենք, որ վերջին շրջանում հատկապես իշխանամերձ փորձագիտական շրջանակները սկսել են նորից խոսել Պաշտպանության բանակի զինաթափման, չեզոքացման մասին, իշխանամերձ շրջանակներից հնչում են նաև տեսակետներ, որ Սարսանգի ջրամբարը պետք է վերահսկողության տակ վերցնել։ Այսինքն՝ սա այն քաղաքականության շարունակությունն է, որ փորձում են մաս-մաս վերահսկողություն հաստատել Արցախի մնացյալ հատվածի նկատմամբ, միևնույն ժամանակ, նաև ճնշում գործադրել ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ Արցախի իշխանությունների ու հասարակության վրա, որպեսզի նրանք ընդունեն այդ ինտեգրացիայի օրակարգը։ Մեծ հաշվով՝ փորձում են ցույց տալ, որ եթե խաղաղ ճանապարհով չընդունեք, պարզապես պարտադրելու ենք այդ օրակարգը ձեզ։

-ԵՏՄ նիստում հյուրի կարգավիճակով ներկա Իլհամ Ալիևը խոսեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, նշեց, որ ՌԴ-ի հետ քննարկել են այդ թեման, և  Պուտինն առնվազն չհերքեց։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

-Այն, ինչ քննարկվում էր վերջին ամիսների ընթացքում, դժվար է անվանել «միջանցք»։ Տեսանք նաև Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումը, որից հետո հրապարակվեց հայտարարություն, թե ինչ է քննարկվել, և հստակ երևում է, որ խոսքը հենց ՀՀ-ի տարածքով անցում տրամադրելու, երկաթգծի բացման մասին է։ Նաև անուղղակի շեշտադրումներ կան այն մասին, որ երկաթգիծը պետք է աշխատի փոխադարձության սկզբունքի հիման վրա, այսինքն՝ եթե Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի տարածքը Նախիջևանի հետ կապվելու համար, ՀՀ-ն էլ կարող է օգտագործել Նախիջևանի տարածքը Հայաստանի հարավային մարզերի, ինչպես նաև Իրանի հետ կապվելու համար։ Հստակ նշվում էր ինքնիշխանության սկզբունքի կարևորությունը, հստակ էր նաև, որ մաքսային վերահսկողություն լինելու է։ Այս փուլում ամբողջ հարցն այն է, թե ով է իրականացնելու այդ մաքսային վերահսկողությունը։ Ադրբեջանցիները, կարծես, ակնկալում են, որ մաքսային վերահսկողությունն առնվազն պետք է իրականացնի ռուսական կողմը։ Բայց Լաչինի միջանցքում անցակետը տեղադրելուց հետո ՀՀ-ի դիրքորոշումն այս հարցում ավելի կոշտ է դարձել։ Եթե նախկինում քննարկում էին ռուսական մասնակցությամբ ինչ-որ տարբերակներ, որ, միգուցե, հայ-ռուսական համատեղ վերահսկողություն լինի, այս փուլում, կարծես, հայկական կողմը պնդում է, որպեսզի միմիայն հայկական վերահսկողություն լինի, քանի որ Լաչինի միջանցքում Ադրբեջանը մաքսակետ է տեղադրել։

-Ձեր կարծիքով՝ Հայաստանը կկարողանա՞ հաջողության հասնել այս հարցում։

-Դժվար է ասել։ Մենք տեսնում ենք, որ պարբերաբար հայկական կողմին տարբեր լուծումներ են պարտադրում։ Եթե վերցնենք տարբեր օրակարգեր, կտեսնենք, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում Երևանի դիրքորոշումներն անընդհատ փոխվում են։ Ամեն ինչ կախված է լինելու Ադրբեջանի այս ուժային ճնշման արդյունավետությունից։ Մինչև վերջին էսկալացիան՝ նախորդ էսկալացիայի պարագայում տեսանք, որ, այնուամենայնիվ, հայկական կողմը ինչ-որ չափով կարողացավ զսպել ադրբեջանական ագրեսիան նույն Սոթքի հատվածում։ Այդ առումով ինչ-որ լավատեսության տեղիք տալիս է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան