ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ
Քաղաքականություն
02.11.2024 | 14:49ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ:
«Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս վշտալի պահին հայտնում ենք մեր համերաշխությունը»,- ասվում է X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ին 14 մարդ էր զոհվել Սերբիայի երկրորդ ամենաբնակեցված քաղաքի՝ Նովի Սադի երկաթուղային կայարանի բետոնե ծածկի փլուզման հետևանքով: