Ադրբեջանի Մեջլիսի նախագահն ու Բաքվում ՌԴ դեսպանը Եվրախորհրդարանի «հակաադրբեջանական գործողություններն» են քննարկել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբ Գաֆարովան Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հետ հանդիպմանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև բարձր մակարդակի հարաբերությունների զարգացման կապակցությամբ։ Կողմերը նշել են պետությունների ղեկավարների փոխայցելությունների նշանակալի դերն այդ կապերի ընդլայնման գործում։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկվել են նաև COP29-ի նախապատրաստական ​​աշխատանքները։ Հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձր մակարդակով կմասնակցի ինչպես COP29-ին, այնպես էլ Խորհրդարանական համաժողովին, որը կանցկացվի դրա շրջանակում: Ընդգծվել է միջազգային այս կարևոր իրադարձությունը քաղաքականացնելու փորձերի անթույլատրելիությունը։

Հանդիպմանը կողմերը նաև իրենց դժգոհություններն են հայտնել Եվրախորհրդարանից։ Զրույցի ընթացքում «քննադատության են ենթարկվել Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ ընդունված կողմնակալ փաստաթղթերը, ինչպես նաև այս կազմակերպության հակաադրբեջանական գործողությունները»։

«Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ Եվրախորհրդարանի քայլերը չեն համապատասխանում պառլամենտարիզմի ոգուն, և որ մեր երկիրը կտրականապես մերժում է իրականությունը խեղաթյուրող, կողմնակալ և միակողմանի բանաձևերը։ Նա ընդգծել է խորհրդարանների միջև հարաբերություններում օբյեկտիվ կարծիքների և երկխոսության անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միլլի Մեջլիսը դատապարտել էր Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի