Մեջլիսը Եվրախորհրդարանին մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու և ՀՀ «ռազմականացումը» խրախուսելու մեջ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Մենք կտրականապես մերժում ենք Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հայտարարության մեջ՝ կապված հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված «Իրավիճակն Ադրբեջանում, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումներն ու հարաբերությունները Հայաստանի հետ» վերտառությամբ բանաձևի հետ։

«Այս ինստիտուտը, դիրքավորվելով որպես եվրոպական պառլամենտարիզմի դեմք, մի կողմ է թողել հին մայրցամաքի բոլոր խնդիրները և կրկին հարձակվում է մեր երկրի վրա։ Եվրախորհրդարանը որոշել է ցույց տալ իր հակաադրբեջանական տրամադրությունների բոլոր երանգները։ Բանաձևում ներկայացված են անհեթեթ պնդումներ ու մեղադրանքներ, սպառնալիքներ ու պահանջներ՝ հիմնված Ադրբեջանի հասցեին կեղծ տվյալների վրա։ Բացահայտ անհարգալից վերաբերմունք կա մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, փորձեր են արվում միջամտել մեր ներքին գործերին։ Միաժամանակ, Հայաստանի նկատմամբ ցուցաբերվում է առանձնահատուկ վերաբերմունք, խրախուսվում է նրա ռազմականացումը, որը ծառայում է այս երկրում ռևանշիստական ​​միտումների ամրապնդմանը և տարածաշրջանում հակամարտությունը վերսկսելուն»,- ասվում է Մեջլիսի հայտարարությունում։

Ըստ հայտարարության՝ Ադրբեջանի հետ «չի կարելի խոսել ճնշման և վերջնագրի լեզվով» և «հենվել Ֆրանսիայի, Հայաստանի և հայկական լոբբիի կեղծ պատմությունների վրա»։ Մեջլիսը բանաձևը համարում է, իբր, «Եվրախորհրդարանում արմատացած կոռուպցիայի և կաշառակերության լուրջ հետևանք»։

«Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կտրականապես մերժում է Եվրախորհրդարանի կողմնակալ և միակողմանի բանաձևը, որը խեղաթյուրում է իրականությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Ադրբեջանի վերաբերյալ բանաձևն ընդունվել է 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ ձայներով։ Փաստաթղթով Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներն ընդդիմության առաջնորդների, լրագրողների, ակտիվիստների նկատմամբ երկրի ներսում և դրա սահմաններից դուրս։ Բանաձևում անդրադարձ է կատարվում նաև Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումներին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի