Վիրավորում է ստացել ՌԴ Պետդումայի պատգամավոր, Կադիրովի մտերիմ Ադամ Դելիմխանովը

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Չեչնիայից ՌԴ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը վիրավորում է ստացել, սակայն «ողջ է»։ Այս մասին «Զվեզդա» հեռուստալիքին (պատկանում է ՌԴ ՊՆ-ին) հայտնել են Պետդումայի մամուլի ծառայությունից, գրում է Meduza-ն։

Պետդումայից, սակայն, չեն հայտնել, թե որտեղ է կոնկրետ վիրավորել Դելիմխանովը և որտեղ է դա տեղի ունեցել։ Նա, ի դեպ, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մտերիմն է։

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերում կռվող քաղաքագետ Կիրիլ Սազոնովը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Դելիմխանովի ավտոշարասյունը Զապորոժիեի շրջանում է կրակի տակ է եղել։ Ռամզան Կադիրովն էլ Տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ Դելիմխանովը կապի դուրս չի գալիս։

«Խնդրում եմ ուկրաինական հետախուզությանը՝ տեղեկատվություն տրամադրել, թե կոնկրետ որ վայրում և ինչ դիրքերին են հարված հասցվել, որպեսզի ես գտնեմ իմ սիրելի եղբորը։ Խոստանում եմ առատաձեռն պարգև, խնդրում եմ օգնել»,- ասվում է գրառման մեջ։

Պետդումայի պատգամավոր Դմիտրի Կուզնեցովն էլ փոխանցել է Դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինի խոսքերը, որ Դելիմխանովը ողջ է և խոսել է նրա հետ։

Նախօրեին Կադիրովը հայտնել էր, որ Դելիմխանովն իր անունից Բելգորոդի մարզում հանդիպել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների և ՌԴ գվարդիայի տարածաշրջանային վարչության ղեկավարության հետ։

Անցյալ տարի նա ղեկավարում էր չեչենական ջոկատները, որոնք մասնակցում էին Մարիուպոլի գրավմանը։

Էմմա Չոբանյան