Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր Երևանի քաղաքապետարանի կարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ մայրաքաղաքում շինարարության հետ կապված խնդիրներին։ Նրա խոսքով՝ պետք է անցնել հսկողության խստացման հաջորդ փուլին. «Պետք է սկսենք խիստ հսկողություն իրականացնել՝ կապված փոշու հետ»։ Ավինյանը նշեց, որ պետք է շինարարության համար պարտադիր պահանջ լինի փոշորսիչ ցանցեր տեղադրելը. «Այս շաբաթվանից մեր ուշադրության կենտրոնում պիտի լինի այս …

