«5-6 ոստիկան հարվածում էին պաշտպանյալիս»․ փաստաբան Կարեն Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն է կիրառվել, նա ձերբակալվել է: Այսօր հրավիրված ասուլիսում Կարեն Ալավերդյանը պատմել է, որ հունիսի 7-ին՝ ժամը 16:00-ին, ինքն իր պաշտպանյալի հետ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում մասնակցել են քրեական գործով նշանակված դատական նիստի, որի ընթացքում պաշտպանյալի և նրա ընկերոջ միջև ընկերական նեղվածության հարցերի շուրջ առաջացել է խոսակցություն, որը, փաստաբանի գնահատմամբ, չի կարող պարունակել հանցակազմի հատկանիշներ.

«Դատական նիստը հետաձգվել է վկաների՝ չներկայանալու պատճառով: Նիստից հետո ես ու պաշտպանյալս հանգիստ քայլում էինք դատարանի դիմացի մայթով, երբ մեզ մոտեցան 20-30 ոստիկաններ և պարեկներ՝ տարբեր բաժիններից: Նրանք ցուցաբերելով ոչ արհեստավարժ մոտեցում՝ տևական ժամանակ չէին կարողանում բացատրել իրենց մոտենալու նպատակը, թե այդ մեծաքանակ ծառայողներից ով կոնկրետ ինչ դատավարական գործողություն է պատրաստվում իրականացնել և այլն:

Ի վերջո հասկացա, որ ոստիկանները պաշտպանյալիս հրավիրում են ոստիկանական բաժին: Ես պահանջել եմ նրան կողմից կատարվող գործողությունների փաստական և իրավական հիմքերը, և որ ծառայողի հետ ենք գործ ունենալու, սակայն այդ ամենը պարզել չի հաջողվել, այնուհետև պաշտպանյալս ցանկություն է հայտնել ներկայանալ ոստիկանական բաժանմունք, և խնդրել է, որ ես, որպես փաստաբան, հետևեմ իրեն՝ իրավաբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նա առանց հարկադրանքի նստել է պարեկային ծառայողների ավտոմեքենան: Հատկանշական է, որ գործողությունն իրականացրել են պարեկներ, որոնց վրա ամրակցված են տեսախցիկներ, և այդ ամենը ֆիքսված պետք է լինի: 5 րոպե անց ներկայացել եմ ոստիկանական բաժին, նշել եմ այցիս նպատակը, ներկայացրել վկայականը»:

Փաստաբանի խոսքով՝ բաժնում 5-10 րոպե ամեն կերպ արհեստական խոչընդոտներ են ստեղծել՝ իր պաշտպանյալի մոտ բարձրանալու համար. «Համառ պայքարից հետո ինձ հաջողվեց բարձրանալ նրա մոտ: Դրսից լսեցի պաշտպանյալիս գոռոցները, և իրեն չհարվածելու պահանջները:
Նախ ոստիկանության երկու ծառայողներ փորձեցին ինձ խոչընդոտել, որ բացեմ աշխատասենյակի դուռը: Ես հաղթահարելով նրան արգելքները՝ բացեցի դուռը և հայտնաբերեցի պաշտպանյալիս՝ գետնին ընկած, ձեռնաշղթաները հետևից ամրացված և ոստիկանության 5-6 ծառայողներ միաժամանակ նրան հարվածներ էին հասցնում: Մոտեցել եմ պաշտպանյալիս, նրան բարձրացրել եմ գետնից, փորձել եմ արգելել, կանգնել եմ ձեռքերս նրա վրա պարզած: Նրանց հորդորել եմ պաշտպանյալիս հետ երկխոսության մեջ չմտնել, քանի որ նրանց մոտեցման և խոսակցության մակարդակը նման էր փողոցային . «ռազբորկայի»: Իմ պահանջով ոստիկանները դուրս եկան սենյակից, որ մնա դատավարական գործունեություն իրականացնող ծառայողը»:

Ալավերդյանը պատմեց նաև, որ կարճ ժամանակ անց բռնությունը կրկնվել է. «Ես մի պահ ծխախոտ եմ ծխել, շատ հանկարծակի ոստիկանության նշված ծառայողը սկսել է գոռալ պաշտպանյալիս վրա և անմիջապես նորից դուռը բացվել է, ու այդ նույն խումբը մուտք է գործել աշխատասենյակ՝ ինձ մի կողմ հեռացնելով: Ինձ աշխատասենյակից դուրս բերելուց հետո ագրեսիվ պահանջներ են ներկայացրել՝ ոստիկանական շենքը թողնելու: Ես առարկել եմ ամեն կերպ, փորձել եմ վերադառնալ պաշտպանյալիս մոտ, իմ նկատմամբ հանկարծակի կիրառվել է անհարկի ֆիզիկական ուժ: Իմ կողմից որևէ հակաիրավական գործողություն չի կատարվել, որի հիմնավոր կասկածով իմ նկատմամբ ձերբակալում իրականացվեր:

Առանց որևէ հիմքի իմ նկատմամբ իրականացվել է անհարկի ֆիզիկական ուժի գործադրում, ձերբակալվել եմ, կիրառվել է ձեռնաշղթա և հատուկ միջոցներ: Ինձ ձերբակալման գործընթացի հետ կապված՝ թույլ են տրվել բոլոր հնարավոր խախտումները: Կար հիմնավոր կասկածի բացակայություն, նշվում է փախուստի դիմելու մասը. ի՞նչ փախուստի մասին կարող է խոսք լինել, եթե ես ամեն կերպ փորձում էի վերադառնալ պաշտպանյալիս մոտ, ձերբակալման արձանագրությունը կազմվել է ինձ արգելանքի վերցնելուց 50 րոպե անց, այն պարագայում, երբ հետաքննական մարմնում եղել են բազմաթիվ աշխատակիցներ և որևէ օբյեկտիվ պատճառ չի եղել ձերբակալման արձանագրությունը այդքան ժամանակային խզումով կազմելու համար, ինձ չի հանձնվել ձերբակալման պատճենը։ Փաստաբանների պալատի նախագահին չի տեղեկացվել իմ ձերբակալման մասին և այլն»:

Ալավերդյանը հավելեց, որ ձերբակալման առավելագույն 6 ժամը լրանալուց հետո քննիչն իրեն ազատ արձակելու մասին որոշում է կայացրել:

Մանրամասները՝ տեսանյությում։