«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարարից հետաքրվեց ռուսական կողմի՝ ապրիլի 5-ից կիրառվող արգելքի մասին, որը վերաբերում է Հայաստանից արտահանվող կաթնամթերքին: Հղում է արվել ստուգումների արդյունքներին, և տրվել գնահատական, որ ծառայությունները չեն կարողանում ապահովել կաթնամթերթի անվտանգությունն ու համապատասխանությունը: Ըստ Արսենյանի՝ մի քանի ձեռնարկությունների կողմից չարաշահումների հետևանքով տուժել է ամբողջ …

