Փոխվարչապետ Գրիգորյանը Կառավարության անունից ՌԴ-ին մաղթել է խաղաղություն, բարօրություն և բարգավաճում
Քաղաքականություն
12.06.2023 | 22:17Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը:
Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետը Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել և մաղթել եղբայրական Ռուսաստանին խաղաղություն, բարօրություն և բարգավաճում: