«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին՝ ժամը 9:15-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, Սարավանի լեռնանցքում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

