ՌԴ ՊՆ-ն հայտարարել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ICBM) հաջող փորձարկման մասին։ Նախարարության տվյալներով՝ Աստրախանի շրջանի Կապուստին Յար փորձադաշտից արձակված ցամաքային ICBM-ի ուսումնական մարտագլխիկը հարվածել է Ղազախստանի Սարի-Շագան փորձադաշտում կեղծ թիրախին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ փորձարկումները հնարավորություն են տվել «հաստատել նոր ռազմավարական հրթիռային համակարգերի մշակման համար օգտագործվող սխեմայի նախագծման …

