ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը մեկնել է Ուկրաինա՝ Զելենսկիի հետ հանդիպման

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ մեկնում է Ուկրաինա, որտեղ մտադիր է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և այցելել Զապորոժիեի ատոմակայան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ուղևորվում եմ Ուկրաինա, որտեղ կհանդիպեմ նախագահ Զելենսկու հետ»,- Twitter-ում գրել է գործակալության ղեկավարը։

Նա հավելել է, որ մտադիր է նաև գնահատել Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների թիմի ռոտացիա իրականացնել և ներկայացնել օգնության ծրագիր Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացումից հետո։ Գրոսսիի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն կամրապնդի իր ներկայությունն ատոմակայանում։

Ավելի վաղ Գրոսսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել էր աջակցել Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման հինգ սկզբունքներին, այն է՝ թույլ չտալ հարձակումներ ատոմակայանի վրա կամ նրա տարածքից, չտեղակայել ծանր սպառազինություն և ռազմական անձնակազմ ատոմակայանում, որոնք կարող են օգտագործվել հարձակման համար, չվտանգել կայանի էլեկտրամատակարարումը, ապահովել կայանի անվտանգ շահագործումն ապահովող բոլոր կառույցների և համակարգերի պաշտպանությունը, չձեռնարկել որևէ գործողություն, որը խաթարում է այդ սկզբունքները։

Գործակալությունը հայտնել է, որ Զապորոժիեի ԱԷԿ կատարած այցի ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը մտադիր է գնահատել իրավիճակը՝ իր առաջարկած սկզբունքներին համապատասխան։