Ոստիկանության բաժնում ենթադրյալ բռնություն ենթարկված փաստաբանը Կարեն Ալավերդյանն է

Լուրեր

08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոստիկանության Կենտրոնի բաժնում ենթադրյալ բռնության ենթարկված փաստաբանը Կարեն Ալավերդյանն է։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor.am-ի աղբուրները։ Ինքը՝ Ալավերդյանը մեզ հետ զրույցում չհստակեցրեց՝ արդյոք ի՞նքն է այն փաստաբանն, ում նկատմամբ ենթադրյալ բռնություն է գործադրվել։

«Ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում»,- մեզ հետ զրույցում ասաց Ալավերդյանը՝ նշելով, որ ինքը տեղեկացվել է, որ վաղը Փաստաբանների պալատը մամուլի ասուլիս է հրավիրել։

Չնայած մեր դիտարկմանը, որ ճշտված տեղեկություն ունենք, որ Փաստաբանների պալատի մամուլի խոսնակի գրառման մեջ նշվող փաստաբանն ինքն է՝ Ալավերդյանը շարունակեց պահպանել իր նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու տեղեկությունների շուրջ ինտրիգը՝ մանրամասներ չհայտնելով։

Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվարդ Տիգրանյանն այսօր ահազանգել է Փաստաբանների պալատի փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մասին։

«Հերթական անգամ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել փաստաբանի նկատմամբ»,- գրել էր Սիլվարդ Տիգրանյանը։ Factor.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնի բաժնում։

ՆԳՆ ոստիկանությունից էլ հայտնել են, որ հունիսի 7-ի դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ՝ թեև դրա մասին բարձրաձայնվում է այսօր

Արաքս Մամուլյան