Պարո՛ն Փաշինյան, պետական դավաճանությունից խոսեցիք, ներկայացրե՛ք «5-րդ շարասյան» ապացույցները․ լո՞ւրջ ընդունենք ձեր խոսքը, թե՝ ոչ․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ

-Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ հետո հարցաքննվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողում։ Դուք նախապես համաձայնվել էիք այդ հանձնաժողովի անդամ դառնալ, բայց այդ հանձնաժողովում չեք։ Ի՞նչ երեք մտահոգիչ հարցերի պատասխան կցանկանայիք ստանալ Փաշինյանից։

-Ես կարևորել եմ այդ հանձնաժողովի աշխատանքները, որովհետև ինձ համար ռազմավարական հարց է՝ ամբողջությամբ բացահայտել 2020թ․ արցախյան աղետալի պատերազմի պատճառները։ Երեք հարցերի թվում կառանձնացնեի հետևյալները․ արդյո՞ք հնարավոր էր խուսափել պատերազմից, արդյո՞ք հնարավոր էր չպարտվել, արդյո՞ք Հայաստանի ռազմաքաղաքական վերնախավն ունեցել է այնպիսի սխալներ, որոնք արժանի էին քրեաիրավական գնահատականի։ Բազմաթիվ այլ հարցեր էլ կարող են բարձրացվել՝ ի՞նչ է արվել ՀՀ իշխանությունների կողմից պատերազմը կանխելուն ուղղված նաև դիվանագիտական ոլորտում, ի՞նչ է արվել պատերազմի պատրաստվելու գործընթացում, ի՞նչ է արվել բանակը պատերազմական իրավիճակի բերելու համար, ի՞նչ է արվել պաշտպանության պլանն իրագործելու համար, ի՞նչ է արվել 44-օրյա պատերազմում, ինչո՞ւ էին մի քանի անգամ զինադադարներ հայտարարվում, դրանց ընթացքում բանակցություններ էին ընթանում, ո՞ր հարցում Հայաստանը չի համաձայնվել, կամ եթե համաձայնվել է, ինչո՞ւ չեն կատարվել, զինադադարն ո՞ւմ կողմից է խախտվել, արդյո՞ք եղել են դավաճանության քայլեր։ Եվ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի ռազմաքաղաքական վերնախավի վարած վարքագծի մասին կցանկանայի լսել։

-Փաշինյանը կարո՞ղ է ասել՝ եղել են դավաճանություններ, թե ոչ, եթե հենց իրեն է խորհրդարանական ընդդիմությունը մեղադրում դավաճանության մեջ։

-Փաշինյանը ոչ թե կարող է, այլ պարտավոր է առավելագույնս անկեղծ լինել այդ հանձնաժողովում։ Որքան գիտեմ՝ այդ հանձնաժողովի նիստում փորձելու է հրապարակայնորեն հանդես գալ, այսինքն՝ նիստը բաց է լինելու։ Բոլորս ուշի ուշով կհետևենք, կփորձենք հասկանալ, թե ինչ մեսիջ է բերելու Փաշինյանը կամ նոր բան ասելո՞ւ է, թե՞ ոչ։ Իսկապես անկյունաքարային է, պետք է հասկանանք՝ այն նույն ինֆորմացիան, որին տիրապետում է Փաշինյանը, ուներ նաև 2018-ի՞ն, ո՞ր պահից է տիրապետում այդ ինֆորմացիային։

-Նա իր հանրային ելույթներում ակնհայտորեն նշել է, որ զղջացել է նախկինում իր տիրապետած ինֆորմացիայի մասին չասելու համար․ այն մասին, որ մեր առջև դրված է եղել 7 տարածքների հանձնման խնդիրը։ Դա թերացո՞ւմ է, կոպիտ սխա՞լ է, թե՞ զուտ քաղաքական որոշում։

-Դա աշխարհաքաղաքական իրավիճակին ճիշտ չտիրապետելու հետևանք է եղել։ Փաշինյանի թափանցիկությունն աչք է շոյել․․․ Թափանցիկության խնդիր նա չի ունեցել, այլ հարց է, թե ինչ ծավալի տեղեկատվության է տիրապետել և ինչ ծավալի տեղեկություն հրամցվեց հանրությանը։ Նիկոլ Փաշինյանից ես ակնկալում եմ պատասխանել այս հարցերին՝ 2020թ․ սեպտեմբերից առաջ ինքն ունեցե՞լ է ինֆորմացիա, որ Ադրբեջանը հարձակվելու է Ղարաբաղի վրա, թե՞ ոչ, որքանո՞վ է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը տիրապետել օպերատիվ իրավիճակին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան