Նախարարը՝ սկանդալի կենտրոնում. Factor TV-ի հրապարակման հետքերով փաստաբաններն ուսումնասիրություն են կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Փաստաբանների պալատի ակումբի համակարգող խումբը Factor TV-ի հրապարակման հետքերով է գնացել և, իրենց դիտարկմամբ, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող այլ գործողությունների սխեմա բացահայտել։ Մասնավորապես, դեռևս օգոստոսին Factor TV-ի իրականացրած ուսումնասիրությունից պարզ էր դարձել, որ հուլիսի 27-ին ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակիցների համար կազմակերպված թիմակառուցողության խաղ-վարժանքներն անցկացվել են նախարար Վահե Հովհաննիսյանի առանձնատան տարածքում գործող «Վարդենի» հյուրատանը։

Ավելին, նախարարը հաստատել էր, որ պատահական չի ընտրվել «Վարդենի» հյուրատունը։ Փաստացի, ֆինանսների նախարարն իր գերատեսչության խաղ-վարժանքների համար 1 միլիոն դրամ գումար է հատկացրել և այն անցկացրել իր մտերիմին պատկանող հյուրատանը։

Factor TV-ի հրապարակումից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն սկսել էր ստուգել Վահե Հովհաննիսյանի եկամուտները, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ ուսումնասիրություն էր սկսել, երկու գերատեսչություններն էլ դեռևս շարունակում են ուսումնասիրությունները։ Արդեն այսօր Հովհաննիսյանի գործունեության մասին նոր մանրամասներ է հաղորդում փաստաբան Հարութ Ակլունցը։

Սակայն սա դեռ միայն սկիզբն է՝ ասում են Փաստաբանների պալատի ակումբի համակարգող խմբի անդամները և այլ փաստեր մատնանշելով՝ ընդգծում, որ Հովհաննիսյանը մի շարք կոռուպցիոն գործողություններ է իրականացրել նաև հայտարարագրերում։

Հայտարարագրված արժեթղթերում փաստաբանները նաև մի քանի այլ անճշտություններ կամ միտումնավոր չարաշահումներ են ընդգծում։

Փոխառումների հետ կապված ևս բացահայտումներ էր կատարել Փաստաբանների պալատի ակումբի համակարգող խումբը՝ նշելով, որ այս ամբողջ փաթեթն առաջիկայում, որպես հանցագործության մասին հաղորդում, ներկայացվելու է Գլխավոր դատախազություն, քանի որ հանցակազմի մի քանի հատկանիշներ կան։ Այս ամենը համադրելով՝ Փաստաբանների պալատի ակումբի համակարգող խումբն նախարար Վահե Հովհաննիսյանին առաջարկում է հրաժարական ներկայացնել։

Հրապարակված տեղեկությունների և նախարարի կողմից ներկայացրած հայտարարագրերում անճշտությունների մասով Factor TV-ն մեկնաբանություն խնդրեց Ֆինանսների նախարարությունից։ Նախարարի մամուլի խոսնակ Ինգա Գալուստյանը փոխանցեց, որ հայտարարագրերում պարզապես անճշտություններ են եղել, որոնց շտկման համար արդեն դիմել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

«Իսկ «Վարդենի» հյուրատան և այլնի մասով՝ Հովհաննիսյանն արդեն պարզաբանում ներկայացրել է»,- նշեց Գալուստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան