Հակասական ցուցմունքներ․ ՔՊ-ական պատգամավորի միջադեպի գործով հարցաքննվեց ավտոբուսի վարորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հասարակական տրանսպորտում իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով այսօր դատարանում հարցաքննվեց գործով միակ վկան՝ ավտոբուսի վարորդ Աշոտ Աբովյանը։ Ասաց՝ լսել է ավտոբուսի խոսակցությունները, որոնցում հայհոյանք չի հնչել, սակայն չի տեսել, թե ինչ է կատարվել։

Ավտոբուսում պատգամավորի հետ վիճանության մեջ մտած երիտասարդը, ըստ վկայի, Սամվել Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն էր, որն իր պաշտպանյալի կողքին էր նստած։ Վկայի խոսքով՝ ուղևորները երիտասարդին ասել են, որ «իջնի, գնա, որպեսզի վարորդը հանգիստ կարողանա վարել ավտոբուսը», բայց, ինչպես ինքը բնութագրեց, այդ ամենն աղոտ է հիշում։ Կողմերը վկայի՝ նախաքննության ընթացքում և դատարանում տված ցուցմունքներում հակասություններ տեսան։ 

Վկան դատարանում հայտարարում էր՝ չի հիշում, որ ավտոբուսն ընթացքում  կանգնեցրել է, այնինչ նախաքննական ցուցմունքի ժամանակ ասել է, որ կանգնեցրել է ավտոբուսը։ Նախաքննության ժամանակ տված ցուցմունքի տեսագրության ցուցադրությունից հետո վկան ասաց, որ երկու դրվագ հիշել է։ Պաշտպաններն այստեղ խնդիր են տեսնում։

Ավտոբուսի վարորդը հարցաքննության ամբողջ ընթացքում Ասլանյանին դիմում էր «հարգարժան, հարգելի պատգամավոր» ձևակերպմամբ։ Պաշտպանական կողմը խնդիր տեսավ այս դիմելաձևում, իսկ դատավոր Դավիթ Արղամանյանն ասաց՝ կասկածները ողջամիտ չեն։ 

Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, Factor TV-ի հարցին ի պատասխան, ասաց՝ գոհ է դատաքննությունից։

Միջադեպի հաջորդ օրը խուլիգանության կասկածանքով ձերբակալված Վարդանյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը պատմել էին, որ ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին դիմակավորված անձինք խոշտանգել են Սամվել Վարդանյանին․ ծնկի են բերել, թքել նրա վրա և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։ Այս դեպքի առթիվ թեև նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն առաջընթաց չկա։

Նշենք, որ Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպի նույն օրը Վարդանյանը ձերբակալվել էր։ Նրա նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել խուլիգանության հոդվածով։ Այնուհետև մեղադրանքը լրացվել էր քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված թշնամանք կամ անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով: Վարդանյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ։ Այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան