ՀՀ-ից մեկնած կանադացի լրագրողի մուտքը Թուրքիա արգելափակվել է՝ ԼՂ-ում Բաքվի էթնիկ զտումները քննադատելու համար

Լուրեր

18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
18.07.2026 | 12:34
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
18.07.2026 | 12:16
Թմրամիջոցներից մինչև կեղծ վարորդական վկայականներ․ Պարեկային ծառայությունը ներկայացրել է կիսամյակային ցուցանիշները
18.07.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբ
18.07.2026 | 11:33
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
18.07.2026 | 11:18
Նավթի գներն աճել են
18.07.2026 | 10:51
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
18.07.2026 | 10:28
Լարսը բաց է
18.07.2026 | 10:10
Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի սահմանը մի շարք օրերի գերազանցվել է
17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
17.07.2026 | 22:56
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները նոյեմբերի 23-ին արգելել են կանադացի լրագրող Նիլ Հաուերին մուտք գործել Թուրքիա։ Այս մասին լրագրողը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

«Երեկ ինձ արգելել են մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն։ Զբոսաշրջության նպատակով Հայաստանից՝ Երևանից թռել էի Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի օդանավակայան: Անձնագրային հսկողության ժամանակ ինձ մի կողմ տարան, տեղեկացրին, որ «սև ցուցակում ես», 16 ժամ պահեցին և հետ ուղարկեցին»,- գրել է լրագրողը։

Նա հավելել է, որ իրեն ոչ մի մանրամասն չեն հայտնել, թե ինչու են արգելել մուտքը: Լրագրողն ընդգծել է, որ բազմիցս այցելել է Թուրքիա, վերջինը՝ 2022 թվականի ամռանը, և մինչ այդ երբեք որևէ խնդիր չի ունեցել։ Հաուերը պնդում է, որ արգելքը կապված է իր մասնագիտական գործունեության հետ։

«Համոզված եմ, որ այս արգելքը կապ ունի իմ լրագրողական աշխատանքի հետ, թեև վստահ չեմ՝ ինչի համար։ Ես հազվադեպ եմ գրում Թուրքիայի մասին, չեմ գրում քրդական կամ գյուլենական խնդիրների մասին, որոնք արտասահմանցի լրագրողների համար այնտեղ խնդիրներ են  առաջացնում։ Հաշվի առնելով դա՝ ես խիստ կասկածում եմ, որ այս արգելքը կատարվել է Ադրբեջանի խնդրանքով կամ առնվազն ներգրավվածությամբ։ Ես լայնորեն հաղորդել եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործունեության և Ալիևի վարչակարգի կողմից իրականացված էթնիկ զտումների մասին»,- նշել է լրագրողը՝ հավելելով, որ բողոքարկելու է մուտքի արգելքը։

Հավելենք, որ Նիլ Հաուերը ժամանակ առ ժամանակ բնակվում է Հայաստանում՝ համագործակցելով տարբեր միջազգային լրատվամիջոցների հետ։ Նա ակտիվորեն լուսաբանել է Արցախյան 44-օրյա պատերազմը, ինչպես նաև դրան հաջորդած իրադարձությունները Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, նաև ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները։ Բացի այդ՝ իր սոցցանցերում լրագրողը պարբերաբար քննադատում է Ադրբեջանի իշխանություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի