Գերմանիան իրավունք չունի Taurus-ներ մատակարարել. Շոլց

Լուրեր

20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան եկած երկու բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ․ բյուջե չի վճարվել 96 մլն դրամի հարկ
20.11.2026 | 16:43
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
20.11.2026 | 16:15
Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը
20.11.2026 | 16:06
Մինչև տարեվերջ նախատեսվում է պահեստազորի մինչև 10 սպայի զորակոչել պարտադիր զինվորական ծառայության
20.11.2026 | 15:55
«Կողմ չենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը». «Հայաստան» խմբակցության պատասխանը՝ Փաշինյանի առաջարկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:44
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը
20.11.2026 | 15:34
Առաջարկում եմ՝ ընդդիմությունն ապահովի 6 ձայնը և գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը դեմ քվեարկի` ես հրաժարական եմ տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:23
Առաջարկում ենք կուսակցությունների ֆինանսական հոսքերը ԿԿՀ կայքում հրապարակել իրական ժամանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:10
Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերի 23-ին // Գերմանիայից ՀՀ քաղաքացիներ են արտաքսվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 15:05
Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:56
Արփինե Սարգսյանը հանդիպել է Իսլանդիայի նախագահին և Ավստրալիայի նախկին վարչապետին․ քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցեր
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստանում է կառավարության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո շարունակել «զգուշավոր քաղաքականությունը պատերազմի և խաղաղության հարցում»։ Այս մասին նա հայտարարել է ZDF հեռուստաընկերության Heute Journal հաղորդման եթերում։

Նա խոստովանել է, որ Եվրոպայում պատերազմը Գերմանիայի շատ քաղաքացիների համար անհանգստացնող թեմա է։

«Եվ նման պատերազմում դուք պետք է ուշադիր մտածեք՝ ինչպես լինել խելացի, ինչպես վարվել ուշադիր, ինչպես խելամտորեն վարվել, երբ խոսքը վերաբերում է պատերազմին և խաղաղությանը»,- ընդգծել է Շոլցը:

Նրա խոսքով՝ իրեն նյարդայնացնում է այն փաստը, որ գրեթե երեք տարի շարունակ հայտարարություններ են հնչում, թե «ինչ-որ բան բավականաչափ չի արվել, պետք է այլ բան անել, այնուամենայնիվ, հաճախ գրեթե չի նկատվում, որ Գերմանիան Շոլցի ղեկավարությամբ վաղուց դարձել է Ուկրաինային օգնության հիմնական մատակարարը»:

Կանցլերը պնդում է, որ Գերմանիան Կիևի ամենամեծ և ամենահուսալի երկրպագուն է, սակայն «իրավունք չունի» որոշ բաներ անելու, ինչպիսիք են հեռահար հրթիռների փոխանցումը և արդեն իսկ փոխանցված գերմանական զենքերով Ռուսաստանում թիրախների վրա հարձակումները թույլատրելը։

Շոլցի կարծիքով՝ «նման քաղաքականությունը պաշտպանվում է քաղաքացիների մեծամասնության կողմից, և դա հնարավոր կլինի միայն այն դեպքում», եթե ինքը շարունակի այն ​​ներկայացնել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի