Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել. Արա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը:

Նշենք, որ հունիսի 7-ին Ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն է կիրառվել, նա նաև ձերբակալվել է: Բռնությունը գործադրվել է այն բանից հետո, երբ փաստաբանը ոստիկանների կողմից բռնության ենթարկված իր պաշտպանյալին փորձել է մասնագիտական աջակցություն ցուցաբերել:

«Օրենքով արգելվում է, բայց փաստաբանին խուզարկում են, ծեծում են, իր նկատմամբ ձեռնաշղթա են կիրառում և արցունքաբեր գազ են կիրառում. պատկերացրեք լկտիության աստիճանը։

Սենյակում եղել են պարեկներ, որոնց վրա տեսախցիներ ամրակցված չեն եղել. պարեկն իրավունք չունի առանց տեսախցիկի հայտնվել այդ վայրում:

Փաստաբանի նկատմամբ քրեական վարույթ են հարուցել՝ խուլիգանության հատկանիշներով: Եթե փաստաբանը խուլիգանություն էր կատարում, թող նկարեին, ասեին՝ տեսեք, ձեր փաստաբանը խուլիգանություն է անում: Այստեղ հաշվերահարդար է եղել: Այսինքն՝ փաստաբանը միակ մարդն էր, որը կարող էր այդ պահին վստահորդին պաշտպանել»,- նշեց Արա Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։