Միջուկային սպառազինության վրա ծախսվող գումարներն աճել են․ առաջատարներն են ԱՄՆ-ն, Չինաստանն ու ՌԴ-ն

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Միջուկային զենքի վրա ծախսվող գումարներն աշխարհում աճել են՝ հասնելով 82,9 մլրդ դոլարի։ 2022 թ-ին աշխարհում հաշվարկվել է 12 500 միավոր միջուկային զենք, իսկ արդիականացմամբ ու ընդլայնմամբ զբաղվել է 9 երկիր։ Այս մասին ասվում է «Միջուկային զենքի արգելման միջազգային արշավ» ICAN զեկույցում, որը նախօրեին Ժնևում ներկայացվել է ICAN-ի քաղաքականության և հետազոտությունների համակարգող Ալիսիա Սանդերս-Զակրեի և համահեղինակ Սյուզի Սնայդերի կողմից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նշվում է, որ այս ցուցանիշը 3 տոկոսով ավելի է, քան 2021 թվականինը։

ԱՄՆ-ն այդ նպատակների համար հատկացրել է 43,7 մլրդ դոլար, որը մոտ 3-րդ մլրդ դոլարով զիջում է 2021 թ-ի ցուցանիշին։ ԱՄՆ-ին հաջորդում է Չինաստանը 11,7 մլրդ դոլար ծախսով, աճը կազմում է 6 տոկոս։ Ռուսաստանը զբացեղնում է երրորդ տեղը 9,6 մլրդ դոլարով, որը 5,74 տոկոսով ավելի է 2021 թ-ի ցուցանիշից։

Միաժամանակ, ծախսերի ամենամեծ աճը նկատվել է Հնդկաստանում՝ 21,8 տոկոս։ Մեծ Բրիտանիայի պարագայում  նույնպես երկնիշ ցուցանիշ է՝ 11 տոկոսից մի փոքր ավելի։

Ըստ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի՝ (SIPRI), Ռուսաստանը և ԱՄՆ-ն միասին տիրապետում են աշխարհի միջուկային զինանոցի շուրջ 90 տոկոսին:

«Իհարկե, այս ամբողջ միջոցները, որոնք ծախսվել են զանգվածային ոչնչացման զենքի վրա,ավելի լավ կլիներ ուղղել գլոբալ խնդիրների լուծմանը, որոնց մենք բախվում ենք»,-ասել է Սանդերս-Զակրեն։

Նա նշել է, որ 82,9 մլրդ դոլարով հնարավոր կլիներ մաքուր ջուր և սանիտարական նորմալ պայմաններ ապահովել շուրջ 1,3 մլրդ մարդու համար։