ՀՀ կառավարությունը Քրեական օրենսգրքում նոր փոփոխություն է առաջարկում, որով պատասխանատվություն կսահմանվի ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու համար։ Կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հիշեցրեց, որ գործող օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված սահմանադրական կարգը տապալելու համար, մինչդեռ ինքնիշխանությունից կամավոր հրաժարվելու կամ բռնի պարտադրելու կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, թեև ինքնիշխանությունը պետության հիմնական հատկությունն է։ …