Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով ԱԱԾ զինծառայող է վիրավորվել
Հունիսի 15-ին՝ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։
Վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: