Լարվածության նոր ալիք Կոսովոյի և Սերբիայի միջև

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սերբական զորքերի կողմից Կոսովոյի երեք ոստիկանների ձերբակալությունը մեծացրել է լարվածությունը տարածաշրջանում: Բելգրադն ու Պրիշտինան նշում են ոստիկանների կալանավորման տարբեր վայրերի մասին և խոսում ուրիշի տարածք ապօրինի անցնելու մասին, գրում է Euronews-ը։

Սերբական իշխանությունները պնդում են, որ ոստիկանները ձերբակալվել են ավելի քան մեկ կիլոմետր հեռավորության վրա սերբական տարածքում՝ Գնիլիցա գյուղի մոտ և մեղադրում են Պրիշտինային «հակամարտություն հրահրելու մեջ»։

Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հայտնել է, որ երեք ոստիկանները կատարել են իրենց պարտավորությունները և նրանց առևանգել են կոսովական տարածքից՝ Սերբիայի հետ սահմանին։ Կուրտին կատարվածն անվանել է միջազգային ագրեսիա և կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրանց։

Ի պատասխան՝ Պրիշտինան արգելել է սերբական համարանիշերով ավտոմեքենաներին հատել իր սահմանը։ Բացի այդ, Կոսովկա-Միտրովիցա քաղաքում բողոքի ցույցեր են անցկացվել սերբի ձերբակալության դեմ, որը, Կոսովոյի իշխանությունների կարծիքով, կանգնած է անցյալ ամսվա անկարգությունների ժամանակ ՆԱՏՕ-ի խաղաղապահների վրա հարձակումների հետևում:

Հավելենք, որ Կոսովոյում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ էթնիկ սերբերը բոյկոտել են տեղական ընտրությունները, որոնց արդյունքում քաղաքապետեր են ընտրվել ալբանական փոքրամասնության ներկայացուցիչները։

Էմմա Չոբանյան