Այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ․ տեղեկացնում են Քաղավիացիայից։ Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10: Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և …

