Հանգիստ, պապանձվիր․ կռիվ՝ ԱԺ-ում․ նիստն ընդմիջվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

«Հոգեքննությամբ անընդհատ զբաղվելը ոչ միայն ազնիվ չէ, այլ դրանով ձեզ եք վարկաբեկում: Պարոն Վիգեն Խաչատրյանի հոգուն հաստատ դրանով հանգստություն չեք բերում: Դուք մինչև հիմա չեք էլ հասկացել, որ մարդու հոգեհանգստին մասնակցությունն անձնական հարց է: ԱԺ արտահերթ նիստում այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Երբ քաղաքականացնում եք այդ հարցերը, նույն ձևով կարող ենք ձեզ հարցնել՝ ո՞ւր էիք դուք գեներալ Մանվել Գրիգորյանի հուղարկավորությանն ու հոգեհանգստին, ո՞ւր էիք դուք Վիգեն Ստեփանյանի, Արմեն Գրիգորյանի, պատմաբան Արտակ Մովսիսյանի հոգեհանգստին:
Դուք հիմա ապացուցում եք, որ այն արժեքները, որոնք հայտարարել եք և եկել իշխանության, աստիճանաբար և կոպիտ ձևով ջարդելով՝ անցնում եք ամեն ինչի վրայով»,- նշեց Մինասյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ ասելով. «Պարո՛ն Մինասյան, Ձեր անձնական և Ձեր շրջապատի անկախությունը Հայաստանի և Արցախի անկախության հետ մի՛ շփոթեք, մեղք է: Թեև դուք հիմա շատ ավելի ազատ ու անկախ եք, քան նախկինում, ուղղակի եչք զգում:
Ինչ վերաբերում է գործող գործընկերոջ հոգեհանգստին մասնակցելուն, դա ձեր խղճի վրա եմ թողնում: Դուք ինձ խորհուրդ մի՛ տվեք, Դուք իմ գրառումը կարդացե՛ք ամեն օր կարդացեք ու ամաչե՛ք»:

ԱԺ-ում վիճաբանություն սկսվեց և փոխադարձ վիրավորանքներ հնչեցին։

Սիմոնյանը սկսեց պատասխանել նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի` տեղից արված հայտարարություններին` ասելով.  «Դուք Ձեր կյանքով զբաղվեք, Ձեր արժանապատվությունով, Ձեր արածներով․․․ Դատական նիստի ժամանակ կխոսեք դրա մասին»:

«Դու զբաղվի»,- ասաց Օհանյանը, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նշեց․ ««Դու»-ն դու ես, չհամարձակվեց Հայաստանի ԱԺ նախագահի հետ «դու»-ով խոսել»:

Օհանյանը հակադարձեց. «Դու ԱԺ նախագահ չես»:«Բա դու ո՞վ ես, որ ես, որ ես ԱԺ նախագահը չեմ, դու ի՞նչ ես անում ստեղ, գնա տուն սարքի քեզ համար տարբեր տեղերում․․․ Ձեր գեներալները պարտվեցին»,-ասաց Ալեն Սիմոնյանը, ինչին Օհանյանն արձագանքեց. «Դու ես պարտվել»:

ԱԺ ամբոնի մոտ եկած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը միացավ լեզվակռվին և դիմելով Սեյրան Օհանյանին` ասաց․ «Պարո՛ն Օհանյան, Ձեզ կոռեկտ պահեք։ Դուք դաստիարակություն ստացե՞լ եք։ Դուք չգիտե՞ք, որ պատգամավորի հետ «դու»–ով չեն խոսում։

Սո՛ւս, ձա՛յնդ, լռի՛ր, առանց հավելյալ տվայտանքների։ Ի դեպ, մեծ մասը չլսեց, թե ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ասում եմ` սրիկան դուք եք։ Ձա՛յնդ, պապանձվի՛ր, պապանձվի՛ր»։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց։

Մանրամասները՝ տեսանյութում։