Ուկրաինան հայտնել է ռազմաճակատում հաջողությունների մասին

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Ուկրաինան հակահարձակման մեկնարկից ի վեր ռուսական զորքերից հետ է գրավել հարավային ռազմաճակատի երկայնքով մոտ 130 քառակուսի կիլոմետր տարածք: Այս մասին VOA-ի փոխանցմամբ երկուշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

«Իրավիճակը հարավում էապես չի փոխվել վերջին շաբաթվա ընթացքում», – ասել է Մալյարը:  Նա հավելել է, որ առաջնագծի արևելյան հատվածում, որն ընդգրկում է Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարինսկի ուղղությունները, անցած շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել շուրջ 250 բախում։

«Այնտեղ դեռևս ծանր մարտեր են ընթանում», – ասել է Մալյարը:

Կիրակի օրը Ուկրաինայի արևելյան ռազմական հրամանատարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Բախմուտի շրջանում նախորդ օրվա համեմատ առաջ են շարժվել 0,6-1 կմ-ով։ Քաղաքը գրավել էին ռուսական «Վագներ» ռազմականացված խմբավորման վարձկանները մայիսին մի քանի ամիս տևած ծանր մարտերից հետո։