Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդների գրանցած արդյունքները որակում է փառահեղ: Հավաքականի գլխավոր մարզիչն, ամփոփելով մարզիկների ելույթները, բարձր գնահատեց այն հանգամանքը, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականի 10 անդամներն էլ մեդալակիրներ դարձան։ «Տղաների ելույթը փառահեղ էր: Այս մրցումներին երիտասարդ 3 մարզիկ միացավ հավաքականին։ Իմ …

