Շուրջ 393 մլն դրամի հարկերից խուսափելու մեղադրանքով կալանավորվել են «Ար. տոբակո» ՓԲԸ սեփականատերն ու տնօրենը

Լուրեր

09.07.2026 | 10:24
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին, որի հետևանքով զոհեր և վիրավորներ կան. Թեհրանը թիրախավորել է Քուվեյթում ու Բահրեյնում ամերիկյան բազաները
09.07.2026 | 10:20
Էդուարդ Սպերցյանը գրառում էր արել «Ալ Ահլիում» առաջին մարզումից հետո
09.07.2026 | 10:05
Փեզեշքիանը հայերեն գրառմամբ երախտագիտություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
09.07.2026 | 09:58
Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար
09.07.2026 | 09:44
ԱԱ-2026. Մեկնարկում է քառորդ եզրափակիչը
09.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.07.2026 | 09:15
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է. նա դատարան կներկայացվի
08.07.2026 | 23:27
Բաքուն Շուշիում հակառուսական համաժողով է կազմակերպել. ՌԴ-ին կոչ է արել ճանաչել չերքեզների ցեղասպանությունը և քննադատել էթնիկ խտրականությունը
08.07.2026 | 23:14
Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 3-ամյա երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 23:00
ՀԷՑ-ում 7-8 մլրդ դրամի ապրանք կար, որ գնել էին, բայց ՀԷՑ-ի կարիքների համար պիտանի չէին․ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 22:50
12 ժամ ջուր չի լինի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
08.07.2026 | 22:37
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը. Մ20 ԵԱ
08.07.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.07.2026 | 22:10
Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ում պաշտպանական համագործակցությունը կառուցել առանց խոչընդոտների
08.07.2026 | 21:57
Առյուծի անկման հիմնական պատճառը տեղափոխումը չէ. FPWC-ի հայտարարությունը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են Հայաստանից խոշոր խմբաքանակներով չհայտարարագրված ծխախոտի արտահանման և արտահանման փորձի, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքեր․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022թ․ ապրիլի 4-ին ՀՀ ՊԵԿ արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնում մաքսային զննման արդյունքում «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում հայտնաբերվել է 25 արկղ «ARMADA» և 25 արկղ «GAMMA» տեսակի չհայտարարագրված ծխախոտ։ Դրանց տուփերի վրա, որպես արտադրող, նշված է եղել «Ար.Տոբակո» ՓԲ ընկերություն:
Բացի այդ, 2023թ․ ապրիլի 22-ին «էրեբունի» օդանավակայանի տարածքում զննության են ենթարկվել «Իլ 76» մակնիշի բեռնատար օդանավում և օդանավի կողքը կանգնած թվով 7 բեռնատարներում առկա ապրանքները։ Արդյունքում հայտնաբերվել է «CLASSIC», «PANORAMA», «BLECK», «ARMADA», «TIGRANAKERT» մակնիշների 980 արկղ (49,000 բլոկ կամ 490,000 տուփ) առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ, որոնց արտադրող է նշված եղել «Ար.Տոբակո» ՓԲԸ-ն։

Արդյուքնում, «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից պետությանը պատճառվել է 188.397.650 ՀՀ դրամի վնաս։

Բացի այդ, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ 05.03.2023թ., 11.03.2023թ. երկու ֆիզիկական անձինք Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն-վարչությունում հայտարարագրել են համապատասխանաբար 19.405 կգ և 20.240 կգ թարմ խնձորի, իսկ 07.06.2023թ․մեկ այլ ֆիզիկական անձ՝ 1500 արկղ 16,684 կգ թարմ կեռասի արտահանում ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ անդամ ՌԴ՝ տարբեր ստացող ընկերությունների անուններով։

Համապատասխան բեռնատարները Վերին Lարսի անցակետում ՌԴ մաքսային մարմինների կողմից կանգնեցվելու և զննության ենթարկվելու արդյունքում պարզվել է, որ արկղերում լցված խնձորի, և կեռասի տակ առկա է առանց ակցիզային դրոշմանիշերի՝ «Ար.Տոբակո» ՓԲԸ արտադրության, «Armada», «Gamma», «Panorama» ֆիրմային անուններով ծխախոտ, որի ընդհանուր քանակը կազմել է 53.399 բլոկ կամ 533 990 տուփ)։

Հաշվի առնելով, որ նշված խմբաքանակների համար դուրս չեն գրվել հաշվարկային փաստաթղթեր, չի ձևակերպվել համապատասխան մատակարարում՝ «Ար.Տոբակո» ՓԲԸ-ի կողմից ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պակաս հաշվարկման և վճարման արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր 205.311.145 ՀՀ դրամի վնաս։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազաներում առկա տվյալների համաձայն’ «Ար.Տոբակո» ՓԲԸ-ն երբևէ ՀՀ տարածքում հաշվարկային փաստաթղթերով ծխախոտ չի մատակարարել:

Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ ՊԵԿ-ում, նաև ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված մի քանի քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում, որով նախաքննությունը ներկայումս իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում։
Հաշվի առնելով քննության ծավալը, անաչառ ու համակողմանի նախաքննություն ապահովելու անհրաժեշտությունը՝ ձևավորվել է քննչական խումբ։

2023թ․ հունիսի 23-ին խուզարկություն է կատարվել «Ար.Տոբակո» ընկերության գործունեության վայրում, որի արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գրանցված ընկերությունը իրականացնում է ծխախոտի արտադրություն։

Նույն օրը, նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա, վարույթն իրականացնող մարմինը հսկող դատախազին ներկայացրել է միջնորդություն՝ նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

Ընկերության սեփականատերը և տնօրենը ձերբակալվել են՝ դատարան ներկայացվելու համար։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, բավարարելով վարույթն իրականցնող մարմնի միջնորդությունները, 24.06.2023թ․ որոշումներով նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը 2 ամիս ժամկետով։
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: