Անկարայի նահանգապետարանն ապրիլի 24-ին արգելել է «Մի՛ մոռացիր, դեմք. 1915» խորագրով քննարկման անցկացումը, որը կազմակերպել էր Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի (HDK) Անկարայի նահանգային կառույցը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին, գրում է Duvar-ը։ Ավելի վաղ աջ ծայրահեղական «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը թիրախավորել էր քննարկման մասնակիցներին՝ հետազոտող և գրող Քադիր Աքընին, ակտիվիստ Քայուշ Չալըքման Գավրիլոֆին և Կանաչների …

