Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձ կատարվեց տրանսպորտային բարեփոխումներին։ Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկություններն արդեն հասանելի են «Yandex»-ի էլեկտրոնային քարտեզում։ Այս մասին հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ օգտագործելով «Yandex» քարտեզները՝ քաղաքացիներն ու զբոսաշրջիկները կարող են տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիներն ու կանգառները, պլանավորել երթևեկությունը՝ նշելով սկզբնակետը և վերջնակետը, տեսնել պլանավորված երթուղու ուղեգիծը։ Քաղաքապետարանը շարունակում …

