Մեկնարկել է «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջը: Տեսակամրջին մասնակցում են Արցախի Հանրապետության ներկայացուցիչները՝ Ստեփանակերտում և Երևանում: Որպես բանախոսներ հանդես են գալու Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արցախի Հանրապետության կառավարության և խորհրդարանի անդամներ, շրջափակումից տուժած քաղաքացիներ: