Բարդ իրավիճակ է․ Մոսկվայում երկուշաբթին ոչ աշխատանքային օր է հայտարարվել
Քաղաքականություն
24.06.2023 | 19:31Մոսկվայում երկուշաբթին հայտարարվել է ոչ աշխատանքային օր: Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իր Telegram-ի ալիքում։
«Ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով ես օպերատիվ շտաբի շրջանակներում որոշել եմ երկուշաբթի օրը հայտարարել ոչ աշխատանքային օր՝ բացառությամբ պետական մարմինների և շարունակական ցիկլի ձեռնարկությունների, ռազմարդյունաբերական համալիրի, քաղաքային ծառայությունների»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սոբյանինը մոսկվացիներին հորդորել է հնարավորինս զերծ մնալ մայրաքաղաքով շրջագայելուց։