Factor.am-ի տեղեկություններով՝ կաշառք ստանալու հոդվածով մեղադրանք է առաջադրվել Երևանի կայազորային հոսպիտալի պետ, փոխգնդապետ Երվանդ Հովհաննիսյանին։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, սակայն չհստակեցնելով անձի տվյալները։ «Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Քրեական վարույթի շրջանակում կան նաև այլ մեղադրյալներ, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որևէ այլ տեղեկատվություն չենք …

