Մեղադրում էին ահաբեկչության համար. Բերդյանսկում ռուսները հայ դեռահասի են սպանել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Զապորոժիեի շրջանի օկուպացիոն իշխանությունները հայտարարել են Բերդյանսկում «երկու ահաբեկիչների ոչնչացնելու մասին»։ Նրանցից մեկը 16-ամյա Տիգրան Հովհաննիսյանն է։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Զապորոժիեի շրջանի օկուպացիոն ռազմաքաղաքացիական վարչակազմի խորհրդի անդամ Վլադիսլավ Ռոգովին։

Նրա խոսքով՝ ժամը 19։00-ի սահմաններում երկու հոգի «կրակ են բացել» քաղաքի ափամերձ հատվածում։

«Իրավապահ մարմինների լավ համակարգված և օպերատիվ գործողությունների արդյունքում ահաբեկիչներն արգելափակվել և ոչնչացվել են»,- ասել է Ռոգովը։

Նա հայտնել է, որ նրանցից մեկը 16-ամյա դեռահաս Տիգրան Հովհաննիսյանն է, որը նախկինում ձերբակալվել էր ռուսների կողմից ուկրաինամետ դիրքորոշման համար։

2022 թվականի սեպտեմբերին ռուսներն առևանգել էին Տիգրանին և նրա ընկեր Նիկիտա Խանգանովին՝ նրանց մեղադրելով ահաբեկչության մեջ։ Ըստ Human Rights Media Initiative-ի՝ նրանց հարցաքննել են, ծեծել ու խոշտանգել էլեկտրաշոկով։

2023 թվականի հունիսին Եվրոպական դեպարտամենտը Ռուսաստանի իշխանություններից պահանջել էր ազատ արձակել պատանիներին և թույլ տալ նրանց մեկնել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք։