Թուրքիայի հարավային Ադանա նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին ապրիլի 26-ին հայտնել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակին (AFAD): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Սայմբեյլի շրջանում, 7 կմ խորությամբ։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում երկու հզոր երկրաշարժները զանգվածային ավերածությունների պատճառ էին դարձել․ զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը։ …

