Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսեց կոռուպցիայի մասին` հիշեցնելով, որ օրեր առաջ հրապարակվել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության զեկույցը, համաձայն որի` Հայաստանի Հանրապետությունը կոռուպցիայի ընկալման ցուցիչով որոշակի նահանջ է գրանցել: Կառավարության նիստին հրավիրվել էին «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, քննարկելու, թե որն …