44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստին Փաշինյանը կրկին խոսեց բանակցային գործընթացից, պատերազմը կանխելու հնարավորություններից։ Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե 2019 թվականին բանակցային պրոցեսն աշխատանքային մակարդակում ինքն անվանում էր «պատերազմական կոնվեյեր»։ «Տրամաբանությունը հետևյալն էր՝ խաղաղությամբ տուր այն, ինչ ես ուզում եմ, այլապես ես այդ նույնը կստանամ պատերազմով։ Իմ խնդիրը հետևյալն էր՝ ինչպե՞ս կանգնեցնել …

