Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետի Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր․ հայտնում են Նախագահի աշխատակազմից։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է զետեղվել հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

