Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Ն. Շնորհալու 850-րդ տարելիցի միջոցառումներին

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 27-28-ը Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենան Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնք անցկացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում ընդգրկված ծրագրի շրջանակում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառումներին կմասնակցի ՀՀ պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ:

Հունիսի 27-ին կկայանա Ներսես Շնորհալուն նվիրված գիտաժողովը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ընթերցվելու է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը: Գիտաժողովի հիմնական զեկուցողը հայագետ Ժան-Պիեր Մահեն է: Զեկույցներով հանդես կգան «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Մայր Աթոռի ներկայացուցիչները:

Գիտաժողովին ներկա կգտնվեն ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի մշակույթի ոլորտը համակարգող պաշտոնյաներ, Ֆրանսիայի գիտական հանրության և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Գիտաժողովին զուգահեռ, նույն օրը՝ հունիսի 27-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կբացվի Ներսես Շնորհալուն նվիրված ցուցադրությունը: Հանդիսավոր բացմանը ներկա կլինի և ելույթով հանդես կգա ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ցուցադրության ընթացքում ներկայացվելու են Ներսես Շնորհալու գրավոր ժառանգությունը՝ լուսապատճենների տեսքով: Ներկայացվելու է 12 մեծ ցուցապաստառ՝ անգլերեն և ֆրանսերեն ենթագրերով: Ցուցահանդեսը այցելուների համար կգործի հունիսի 26-ից հուլիսի 3-ը:

Հունիսի 28-ին տեղի կունենա համերգ, որտեղ ելույթ կունենա Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի նշանավորման շրջանակում:

«Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգային ծրագրում ընդգրկված են թեմատիկ բովանդակությամբ կատարումներ՝ այդ թվում՝ Սբ. Ներսես Շնորհալու, Կոմիտասի (հոգևոր և աշխարհիկ), Էդուարդ Միրզոյանի, Վաչե Շարաֆյանի, Արթուր Ավանեսովի, Վոլֆրամ Բուխենբերգի ստեղծագործությունները և մեկ բուզանդական շարական։ Համերգը կղեկավարեն Սոնա Հովհաննիսյանը և Նարինե Ոսկանյանը։

Համերգային ծրագիրը կզուգակցվի կատարումներից յուրաքանչյուրի համար ստեղծված հատուկ տեսապատկերային բովանդակությամբ։ Համերգին ներկա են գտնվելու հավատարմագրված դեսպաններ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, հյուրեր: