Ռուսները սպանել են հայ տղային․ ՌԴ-ն պարտվում է մարտի դաշտում, զայրույթը թափում է խաղաղ բնակչության վրա. Մարատ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
Բոլորը

Ուկրաինայի օկուպացված Բերդյանսկ քաղաքում ռուսական օկուպացիոն իշխանության ներկայացուցիչները սպանել են հայազգի 16-ամյա պատանի Տիգրան Հովհաննիսյանին։ Նրան ավելի վաղ բերման էին ենթարկել «հակառուսական գործունեության համար»։

Ռուս ուժայինները հալածանքների են ենթարկել Տիգրանին և Նիկիտա Խանգանովին, նախ՝ առևանգել են իրենց տնից, դաժանորեն հարցաքննել և խոշտանգել էլեկտրական հոսանքի միջոցով։ Բերդյանսկի ռուսական ռեժիմի ներկայացուցիչները պնդել են, թե վերացվել են երկու ուկրաինամետ ահաբեկիչներ։ Ռուսները կտտանքների են ենթարկել տղային ու մեղադրել «դիվերսիա նախապատրաստելու» մեջ, ճնշումների ներքո հարկադրել են Տիգրանին ինքնախոստովանական ցուցմունք գրել, թե փորձել են Մելիտոպոլի երկաթգծում կանխել ռուսական զորքի ապրանքների մատակարարումը։

Ուկրաինայում բնակվող քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանի հետ Factor TV-ի հարցազրույցում անդրադարձել ենք այս դեպքին։

«Ռուսները սպանել են հայ երիտասարդի, որին ահաբեկչական պետություն Ռուսաստանն ահաբեկիչ է ներկայացրել, մինչդեռ, նա իր տունն է պաշտպանել։ Հատկանշական է, որ ռուսները սպանել են հայ տղային ՌԴ-ին քննադատող ԵԽԽՎ բանաձևից հետո, որով եվրոպացի պատգամավորները Մոսկվային կոչ էին արել ազատել Տիգրան Հովհաննիսյանին։ Նա մահացել է՝ «Փառք Ուկրաինային» բառերը շուրթերին։ Ուկրաինայում մեծ ցավ են ապրում։ ՌԴ-ն պարտվում է մարտի դաշտում, զայրույթը թափում են խաղաղ բնակչության վրա»,- ասաց Մարատ Հակոբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան