Ռոսգվարդիան ծանր զինատեսակներ և տանկեր կստանա

Լուրեր

20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
Բոլորը

Ռոսգվարդիան տանկեր և ծանր սպառազինություն կստանա։ Այս մասին հայտնել է գերատեսչության տնօրեն Վիկտոր Զոլոտովը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այդ հարցը հիմա շատ սուր է, մենք տանկեր և այլ ծանր զինատեսակներ չունենք, մենք դա կմտցնենք զորքեր»,- ասել է նա՝ հավելելով, որ հարցն արդեն քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Զոլոտովի խոսքով՝ վերազինման ժամկետները կախված կլինեն ֆինանսավորումից։

Մեկնաբանելով Եվգենի Պրիգոժինի ապստամբությունը՝ Զոլոտովն ասել է, որ «Վագներ» ռազմականացված խմբավորման շարասյունն արագորեն շարժվում էր Ռուսաստանով, քանի որ նրանց գործողությունները հետ մղելու հիմնական ուժերը կենտրոնացած էին Մոսկվայի մերձակայքում։

«Մենք մեր բոլոր ուժերը կենտրոնացրել էինք հենց Մոսկվայի մատույցներում, քանի որ եթե խմբերը ցրեինք, նրանք պարզապես կանցնեին, ինչպես դանակը կարագի միջով: Բռունցքը կենտրոնացել էր՝ հակահարված տալու համար»,- ասել է Զոլոտովը։

Ռոսգվարդիայի ղեկավարն ապստամբության ժամանակ իրավապահ մարմինների աշխատանքը «հոյակապ» է անվանել։

Տաթև Ֆռանգյան